Պատկերացրեք ինչ պատվերներ և սխեմաներ են կառավարվում հայտնի մարդու «վոյս մեսիջներով». Էլինար Վարդանյան

49

Իսկ որքան քրեական գործեր են հարուցվել և դատավարություններ են ընթացել այդ նույն սխեմայով։ Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ցանկացած կիսակայացած երկրում, Ալենի եւ Նիկոլի հրապարակված՝ «Հա, չգիտեմ, Քոչարյանի դատն ա…» ձայնային հաղորդագրությունից եւ «ուփսից» հետո, ԱԱԾ-ն լուրջ հետաքննություն կսկսեր։ Եվ առաջին քայլը, որ կաներ ԱԱԾ-ն՝ դա երկու պաշտոնյաների հեռախոսների առգրավումը կլիներ։ Սա լուրջ պետական սկանդալ կլիներ, որովհետեւ սա երկու սովորական քաղաքացու մասնավոր զրույց չէր, սա երկրի դեռեւս իրեն ղեկավար համարողի եւ պառլամենտի պաշտոնյայի հաղորդակցություն էր։

Ու պատկերացրեք ինչ պատվերներ եւ սխեմաներ են կառավարվում հայտնի մարդու «վոյս մեսիջներով»։ Իսկ որքան քրեական գործեր են հարուցվել եւ դատավարություններ են ընթացել այդ նույն սխեմայով։

Սա, ըստ էության, ձայնային հաղորդագրությունով կառավարվող պետություն է։ Երեւի պատերազմն էլ է նույն սխեմայով կառավարվել՝ «վոյս մեսիջներով», որի հետեւանքով հանձնել եք Շուշին եւ Հադրութը, զոհել հինգ հազար երեխա, հազարավորների ճակատագիր խորտակել։ Երեւի նույն սխեմայով է «Եռաբլուրը» դարձել ձեր միակ կառուցած վայրը»։