ՆԱՏՕ․ «Տասնյակ հազարավոր ռուս զինվորականներ մնում են Ուկրաինայի հետ սահմանի մոտ»

75

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պնդում է, որ ապրիլի զորավարժությունների գոտուց ռուսական զորքերի դուրսբերումից հետո տասնյակ հազարավոր զորքեր մնում են Ղրիմում և Ուկրաինայի հետ սահմանի մոտ`ավելի շատ, քան էսկալացիայից առաջ: Նա այս վարկածը հայտնել է Եվրոմիության երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելուց հետո

«Կքննարկենք Ռուսաստանը: Մենք արձանագրել ենք Ռուսաստանի զինված ուժերի մի մասի դուրսբերումը Ուկրաինայի հետ սահմանից, բայց տասնյակ հազարավոր ռուս զինվորականներ մնում են դրա մերձակայքում և Ուկրաինայում (ՆԱՏՕ-ն նկատի ունի Ղրիմում գտնվող ռուսական զորքերը, որոնք դաշինքը համարում է ուկրաինական տարածքի մի մաս), ասել է գլխավոր քարտուղարը: «Բացի դրանից, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը տարածաշրջանում թողել է շատ զենք և պատրաստի սարքավորումներ: Հետևաբար, ՆԱՏՕ-ն պետք է զգոն մնա և շարունակի վերահսկել իրավիճակը»: