Թուրքիան հերթական սադրանքի է դիմել՝ մեկ օրում 40 անգամ խախտելով Հունաստանի օդային սահմանը

172

Թուրքիան մեկ օրվա ընթացքում 40 անգամ խախտել է Հունաստանի օդային տարածքը։ Դա տեղի է ունեցել երեկ. Թուրքիան հյուսիսարևելյան, կենտրոնական և հարավարևելյան Էգեյան տարածաշրջաններում երկրի օդային տարածքի տասնյակ խախտումներ է թույլ տվել:

Մասնավորապես՝ Թուրքիայի ռազմածովային ուժերի երեք զույգ F-16 (չորս կործանիչ՝ զինված) և երկու ATR-72 ինքնաթիռներ, ընդհանուր առմամբ, կատարել են օդային տարածքի 40 խախտում:

Թուրքական ինքնաթիռներն անմիջապես հայտնաբերվել են հույների կողմից և վտարվել երկրի օդային տարածքից`միջազգային կանոնակարգերի համաձայն:

Հիշեցնենք, որ 2020-ի ընթացքում Թուրքիան ավելի քան 400 անգամ խախտել էր Հունաստանի օդային տարածքը։