Երկրի վրա կորոնավիրուսով վարակվել է յուրաքանչյուր հիսուներորդ մարդը․ ՏԱՍՍ

42

Աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 155,9 միլիոնը: Այսպիսով, ըստ ՏԱՍՍ-ի հաշվարկների, վարակվել է մոլորակի յուրաքանչյուր հիսուներորդ բնակիչը:

Գործակալությունը նշում է, որ վարակվել է աշխարհի բնակչության 2%-ից ավելին: ՄԱԿ-ի Բնակչության ֆոնդի տվյալների համաձայն, 2020 թվականի կեսի դրությամբ, մոլորակի վրա կար 7 միլիարդ 795 միլիոն մարդ:

Կորոնավիրուսով վարակվածների հիմնական մասը հինգ երկրներում է ՝ ԱՄՆ (32,7 միլիոն), Հնդկաստան (21,5 միլիոն), Բրազիլիա (15 միլիոն), Ֆրանսիա (5,8 միլիոն) և Թուրքիա (5 միլիոն):