Բլինկենն իր այցը Կիև անվանեց արդյունավետ

66

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն իր այցն Ուկրաինա անվանել է արդյունավետ:

«Արդյունավետ ժամանակ Կիևում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և բոլոր նրանց հետ, ում հետ հանդիպեցի: ԱՄՆ-ը վճռական է Ռուսաստանի ագրեսիայի առկայության պայմաններում, վճռական է տրամադրված մեր աջակցության հարցում բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի համար ինքնիշխան, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագա ապահովելու համար», գրել է Պետդեպարտամենտի ղեկավարն իր թվիթերյան էջում: