Բլինկենը խոստովանեց, որ ԱՄՆ որոշ գործողություններ խաթարել են «կանոնների վրա հիմնված կարգը»

39

«Գիտեմ, որ վերջին տարիների մեր որոշ գործողություններ խաթարել են կանոնների վրա հիմնված կարգը և մյուսներին ստիպել հարցականի տակ դնել, արդյոք մենք դեռ հավատարիմ ենք դրան», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Միևնույն ժամանակ, Բլինկենը մատնանշել է, որ Ջո Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ն արդեն վերադառնում է միջազգային հանրության հետ բազմակողմանի աշխատանքին:

«Մենք կրկին միացել ենք Փարիզի կլիմայի համաձայնագրերին, վերադարձել ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ աշխատելուն, աշխատում ենք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ վերադառնալու ուղղությամբ, մենք դիվանագիտությամբ ենք զբաղվում Իրանի հետ միջուկային գործարքը վերականգնելու և չտարածման ռեժիմը ամրապնդելու ուղղությամբ», հավելել է Բլինկենը։