Արման Թաթոյանի հրաժարականի մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. ՄԻՊ աշխատակազմ

51

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրաժարականի մասին այսօրվա հրապարակված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, այս մասին հաղորդագրություն է տարածել պաշտպանի աշխատակազմը։ «Պաշտպանը որևէ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ և գործում է բացառապես մասնագիտական, ապաքաղաքական աշխատանքի սկզբունքով», – նշված է հաղորդագրության մեջ։