IT նորությունները՝ մեկ շարքով

84
News concept: pixelated words IT News on digital background, 3d render

Ապետամին Instagram-ին քննադատում է քաշի ավելացման դեմ դեղերի պատճառով

NHS England-ը Instagram-ին կոչ է արել փակել  չլիցենզավորված, «վտանգավոր» դեղամիջոց վաճառող հաշիվները, որոնց լսարանը հիմնականում ավելի երիտասարդ կանայք և աղջիկներն են:

Նամակում NHS-ի ղեկավարներն ասում են, որ իրենք մտահոգված են արտադրանքի խթանման, ֆիզիկական և հոգեկան առողջության վրա ազդեցության հետ կապված։ Instagram- ը ասում է, որ ոչ բժշկական դեղեր վաճառելը «խստորեն դեմ է մեր քաղաքականությանը»:

Բժիշկների խոսքով ախորժակի խթանիչի չարաշահումը կարող է լուրջ հոգնածության, դեղնախտի և նույնիսկ լյարդի անբավարարության պատճառ դառնալ: Այնուամենայնիվ, սոցիալական մեդիայի ազդեցության տակ այս միջոցը պարբերաբար քարոզվում է որպես քաշ ավելացնելու և ավազի ժամացույցի կերպարանք ստանալու արագ միջոց, ինչպես հայտնի մարդիկ ՝ Քիմ Քարդաշյանը և Քարդի Բ-ն: Instagram- ը հայտնեց, որ ապետամին վաճառով կամ գովազդող հաշիվները փակված են։

Թիմ Քուքը նախազգուշացնում է Apple- ի արտադրանքի պակասի մասին

Apple-ը նախազգուշացրել է տարեվերջին հնարավոր արտադրանքի պակասի մասին:

Համակարգչային չիպերի դեֆիցիտը արագացել է հիմնականում վերջին մեկ տարվա ընթացքում համաճարակի պատճառով նախատեսվող ժամկետների խափանումների պատճառով:

Ամբողջ աշխարհի արդյունաբերությունները պայքարում են այնպիսի ապրանքների պահանջարկի մեծ ալիք ապահովելու համար, ինչպիսիք են մեքենաները, բարձր տեխնոլոգիական հարմարանքները և սմարթֆոնները:

Իսկ Apple- ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը ասում է, որ մատակարարման հետ կապված խնդիրները կարող են ազդել այն ապրանքների վրա, որոնք ունեն իրենց սեփական M1 չիպը, որոնք ներառում են նոր iPad Pro և iMac 2021:

Չիպի արտադրության օբյեկտների գերծանրաբեռնված աշխատանքը նշանակում է, որ դրանք գործում են գրեթե ամբողջ հզորությամբ, ուստի ժամանակ կպահանջվի աճող պահանջարկի բավարարման համար:

Telegram-ում նոր գործառույթ

Telegram-ում մայիսին կգործարկվի նոր գործառույթ, ինչը թույլ կտա խմբակային տեսազանգեր կազմակերպել, իր ալիքում գրել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը, փոխանցում է ria.ru-ն։

«Էկրանի համատեղ օգտագործում,  համակարգիչների և պլանշետների միացման հնարավորթւոյուն․ այն ամենը, ինչ դուք կարող եք ակնկալել տեսակոնֆերանսների ժամանակակից գործիքից»,- գրել է նա՝ ընդգծելով, որ այդ ամենը հասանելի կլինի Telegram-ում։

Բացի այդ, նա նշել է՝  Telegram-WebK-ի և WebZ-ի երկու նոր վեբ տարբերակները հարմարեցված են բոլոր տեսակի սմարթ սարքերից օգտագործելու համար:

«Դուք կարող եք անմիջապես մուտք գործել ինչպես բջջային հեռախողից, այնպես էլ համակարգչից՝  վեբ բրաուզերից։ Ոչ մի բեռնում»,- հավելել է Դուրովը։

Նրա խոսքով՝ Telegram-ի այս վեբ տարբերակները շուկայում գործող նմանատիպ համակարգերից ունեն առավելություններ թե հարմարության և թե աշխատելու արագության առումով։ Այժմ ընկերությունը փորձարկում է վեբ տեսազանգերի ներքին ֆունկցիոնալ տարբերակը, որը շուտով նախատեսում են գործարկել:

Արեն ՂԱՐԻԲՅԱՆ