Fox․ Ավելի քան 3,3 հազար ԱՄՆ բնակիչ մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո

97

Առնվազն ԱՄՆ-ի 3662 բնակիչ մահացել է այս տարվա դեկտեմբերի 23-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո: Այս տվյալները, վկայակոչելով Պատվաստանյութերի անբարենպաստ իրադարձությունների մասին հաղորդող համակարգից ստացված տեղեկատվությունը, հինգշաբթի օրը հրապարակել է Fox News-ը:

Հաշվարկվել է, որ այս պատվաստումներից հետո երկրում նշված ժամանակահատվածում միջին հաշվով օրական մահացել է մոտ 30 մարդ:

«Այնպես որ, – եզրակացնում է հաղորդավար Թաքեր Կարլսոնը, – մենք իրականում չգիտենք, թե որքան մարդիկ են մահացել կամ տուժել պատվաստանյութերից: Ոչ ոք չգիտե»: