Պուտին․ Moderna պատվաստանյութի հուսալիությունը պարզ կդառնա միայն 10 տարի անց

74

Moderna նորարարական պատվաստանյութի հնարավոր հուսալիությունը պարզ կդառնա միայն տարիներ անց, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի հետ տեսակոնֆերանսի ժամանակ:

«Ես այդպես եմ հասկանում, որ գլոբալ հարթակներում որոշել են աջակցել Moderna ամերիկյան պատվաստանյութին, որի դեմ պայքարում է Pfizer ամերիկա-եվրոպական ընկերությունը, և բավական ագրեսիվ է պայքարում շուկայում», ասել է ՌԴ ղեկավարը:

«Որքան ես պատկերացնում եմ, այդ թվում մեր մասնագետների, արտերկրում մեր գործընկերների զեկույցներից, ԱՄՆ-ում ասում են, որ դա կլինի բոլորովին նորարարական պատրաստուկ, շատ ժամանակակից», ասել է Պուտինը` հույս հայտնելով, որ փորձագետները չեն սխալվում։

«Արդյո՞ք դա իրականում այդպես կլինի, պարզ կլինի տասը տարի անց երկար տարիների կիրառումից և արդյունքերի վերլուծումից հետո», շեշտել է Պուտինը և նշել, որ ռուսական պատվաստանյութերը հիմնված են «տասնամյակներ շարունակ օգտագործվող տեխնոլոգիաների վրա»: