Պատվաստանյութերի համաշխարհային համագումարն ընտրել է լավագույն կորոնավիրուսային պատվաստանյութը

39

2021թ․ Համաշխարհային պատվաստանյութերի համագումարում Ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութը ճանաչվել է որպես աշխարհի լավագույն պատվաստանյութ COVID-19-ի դեմ:

Ֆորումում, որն ամեն տարի անցկացվել է Վաշինգտոնում նախքան վարակի տարածումը, Moderna-ն հաղթել է լավագույն կորոնավիրուսային պատվաստանյութ անվանակարգում: Ըստ համագումարի կայքի՝ Pfizer և BioNTech-ի պատվաստանյութը «շատ բարձր գնահատականի է արժանացել»:

Բացի դրանից, ցանկում ներառված է «Սպուտնիկ V»-ն, ինչպես նաև AstraZeneca-ի պատվաստանյութը:

Moderna-ն արժանացել է նաև Պատվաստանյութերի լավագույն նոր տեխնոլոգիա/ պլատֆորմ մրցանակին: