«Նա ոչ միայն հերոս էր, լեգենդար հրամանատար, այլև նախ և առաջ ազնիվ մտավորական և պարզ մարդ». նախագահ Սարգսյանն այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին և քննարկել Արցախի հերոսի տուն-թանգարան հիմնելու գաղափարը

83

«Հույս ունեմ, որ տուն-թանգարանի գաղափարը կյանքի կկոչվի հնարավորինս շուտ և Կոմանդոսի մարտական ընկերները կգան այստեղ՝ հուշեր պատմելու, սիրելի հրամանատարի հետ նորից շփվելու, միաժամանակ, իրենց անցած ճանապարհի, իրենց հաղթանակների պատմությունները նաև ուրիշներին ներկայացնելու համար»,- նշել է նախագահ Սարգսյանը: Նրա խոսքով՝ թանգարանի հիմնումը մեծ նվեր կլինի մեր բոլոր հայրենակիցներին, որովհետև Արցախի հերոսի կյանքի պատմությունը հայրենիքին նվիրվելու, հայրենիքն անմնացորդ սիրելու փայլուն դաս է: