Մերկելը շեշտել է ԵՄ-ի ու Թուրքիայի միջև կառուցողական հարաբերությունների կարևորությունը

126

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսակոնֆերանս է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ղեկավարները քննարկել են համաճարակը, Սիրիայում, Լիբիայում իրավիճակը, ինչպես նաև Կիպրոսի շուրջ հակամարտությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Կանցլերը կրկին շեշտել է ԵՄ-ի և Թուրքիայի միջև համապարփակ և կառուցողական հարաբերությունների կարևորությունը։ Կանցլերն ու Թուրքիայի նախագահը ընդգծել են սիրիական բնակչության համար մարդասիրական օգնության համարժեք հասանելիության ապահովման անհրաժեշտությունը», ասել է Զայբերտը: