Լավրով․ ՌԴ-ն քննարկում է Հայաստանին Սպուտնիկ V-ի 1 մլն չափաբաժին մատակարարելու հնարավորությունը

100

Առաջիկա ամիսներին Ռուսաստանը նախատեսում է Սպուտնիկ V պատվաստանյութի նոր առաքումներ Հայաստան, քննարկվում է 1 միլիոն չափաբաժին մատակարարելու հնարավորությունը: ՏԱՍՍ-ի համաձայն, այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«COVID-19 համաճարակի սկզբից մենք սերտորեն համագործակցում ենք, Ռուսաստանը օգնություն է տրամադրում Հայաստանին կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու հարցում: Սպուտնիկ V պատվաստանյութի մի խմբաքանակ առաքվել է անվճար: Անցյալ ամիս ժամանել է այս պատրաստուկի մեկ այլ խմբաքանակ`15 հազար չափաբաժին: Առաջիկայում նախատեսվում է լրացուցիչ մատակարարում, քննարկվում է մեր հայ ընկերների խնդրանքը 1 միլիոն չափաբաժին տրամադրելու վերաբերյալ», ասել է Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ: