Ի՞նչ է նախատեսում կենսաբանական անվտանգության մասին հայ-ռուսական հուշագիրը

78

ՀՀ և ՌԴ միջև «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիրն անդրադառնում է կողմերի կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լայն շրջանակի:

📎Հուշագրի մասին մանրամասներ են հայտնի դարձել Sputnik Արմենիային։

▪️Այսօր ստորագրված հուշագրով նախատեսվում են գործակցության մեխանիզմներ, տեղեկատվության փոխանակում, մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպում:

▪️Հուշագիրը կարգավորում է կենսաբանական անվտանգության ապահովման ասպարեզում Հայաստանի և Ռուսաստանի՝ երկու ինքնիշխան պետության համագործակցությունը:

▪️Հուշագրով չի նախատեսվում որևէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որևէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը:

@ArmeniaSputnik