Թրամփն իր հաշիվների արգելափակումը խայտառակություն է անվանել ԱՄՆ-ի համար

65

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Facebook-ի, Twitter-ի և Google-ի սոցիալական ցանցերի իր հաշիվների արգելափակումը համարում է ամոթալի Միացյալ Նահանգների համար: Սպիտակ տան նախկին ղեկավարի հայտարարությունը հաղորդում է ABC News-ը:

«Այն, ինչ արեցին Facebook-ը, Twitter-ը և Google-ը, բացարձակ խայտառակություն է մեր երկրի համար:․․․ Սոցիալական ցանցերի այս կոռումպացված ընկերությունները ստիպված կլինեն վճարել քաղաքական գին, և նրանց այլևս երբեք չպետք է թույլ տրվի ոչնչացնել և փչացնել մեր ընտրական գործընթացը», ասվում է գրառման մեջ: