Թրամփի մուտքը Facebook վճռական գործոն կլինի ընտրություններին նրա մասնակցության հարցում

58

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատը գտնում է, որ նա, ամենայն հավանականությամբ, կմասնակցի 2024 թ. ընտրություններին, բայց Facebook մուտքի վերականգնման հարցը հատկապես կարևոր գործոն է նրա քաղաքական վերադարձի հարցում: Այդ մասին հաղորդել է Axios լրատվական պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ:

«Թրամփը և նրա կողմնակիցները համարում են, որ Facebook-ի վերականգնումը հատկապես կարևոր է նրա քաղաքական վերադարձի համար: Վերջնական վճռի համար վեցամսյա վերջնաժամկետի վերաբերյալ Վերստուգիչ խորհրդի որոշումը զայրացրել է Թրամփի կողմնակիցներին», նշում է պորտալը: «Թրամփին անհրաժեշտ է Facebook-ը՝ առաջադրվելու համար, միջոցների հավաքի և աջակիցներին մոբիլիզացնելու համար»: