ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում հրաժարվել Պաղեստինում շինարարությունից

105

Եվրոմիությունը կրկնել է իր կոչը Իսրայելի կառավարությանը՝ դադարեցնել բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի Արևմտյան ափին: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության կայքում: Փաստաթղթի տեքստում ասվում է, որ ԵՄ-ն «չի ճանաչի որևէ փոփոխություն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել մինչև 1967 թվականը, ներառյալ Երուսաղեմում՝ բացառությամբ նրանց, որոնք համաձայնեցվել էին երկու կողմերի միջև»:

«Իսրայելի իշխանությունները պետք է դադարեցնեն այդ գործունեությունը և համապատասխան թույլտվություններ տրամադրեն պաղեստինյան համայնքների օրինական կառուցապատման և զարգացման համար», ասված է հայտարարության մեջ:

Իսրայելի շինարարությունը Հորդանան գետի ափին համարվում է պաղեստինա-իսրայելական տասնամյակներ տևած դիմակայության լուծման գլխավոր խոչընդոտներից մեկը։