Բլինկեն․ ԱՄՆ-ը չի ցանկանում զսպել Չինաստանին

58

«ԱՄՆ վարչակազմը չի փորձում զսպել Չինաստանին», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը BBC բրիտանական կորպորացիային տված հարցազրույցում:

ԱՄՆ-ը «չի ձգտում զսպել Չինաստանին կամ խոչընդոտել նրա զարգացմանը։ Մենք ցանկանում ենք, որ պահպանվի կանոնների վրա հիմնված միջազգային համակարգը, որի ամրապնդման գործում շատ մեծ ներդրում ունեն ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան», ասել է Բլինկենը:

Եվ եթե ինչ-որ մեկը փորձի, նրա խոսքերով, «խարխլել այդ համակարգը», ապա այդ մասին կհայտարարվի: Նրա խոսքերով, այս դիրքորոշումը ուղղված չէ Չինաստանի դեմ, խոսքը միջազգային համակարգը պահպանելու մասին է:

Բլինկենը նաև նշել է, որ արևմտյան երկրները պետք է շատ զգույշ լինեն իրենց տնտեսություններում չինական ներդրումների բնույթի հետ կապված: