Բեզոսն աճուրդի է հանել տիեզերական թռիչք

74

Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերությունը սկսել է առցանց աճուրդը, որի հաղթողը կկարողանա տիեզերք թռչել որպես New Shepard-ի ուղևոր: Թռիչքը նախատեսված է ամռան կեսերին, ասվում է ընկերության կայքում:

«New Shepard-ը տիեզերք կուղևորվի հուլիսի 20-ին տիեզերագնացների առաջին անձնակազմի հետ: Այս թռիչքում մենք մեկ տեղ ենք առաջարկում առցանց աճուրդի հաղթողին», ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ցանկացած մարդ կարող է աճուրդին մասնակցելու համար Blue Origin-ի կայքում դիմել մինչև մայիսի 19-ը: