՛՛Իմ Քայլի՛՛ Գիտական Մտքի Տիտանը…

91

Պատմաբան, բանասեր Խաչատուր Դադայանը իր ՖԲ էջում գրում է, –

Այս աղջնակը՝ ՛՛իրենց քայլից՛՛ Աժ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն է, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:

Լսեք, թե մայիսի 4-ի ՛՛հակաադրբեջանական՛՛ նիստի ժամանակ ԱԺ ամբիոնից ինչ է բարբառում՝ https://www.youtube.com/watch?v=N9aak5EY5YE…

Մեջբերում եմ բառացի. ՛՛Ընդամենը տարիներ առաջ, մեր աչքի առաջ ամբողջ մշակութային ժառանգություն վերացվեց Նոր Ջուղայում կամ Նոր Նախիջևանում՛՛:

Նկատի ունի 2005-2006 թթ. Ջուղայի գերեզմանատան խաչքարերի ոչնչացումը, բայց տարրական բաներ չգիտի:

Չգիտի, որ Ջուղան ու Նոր Ջուղան տարբեր բնակավայրեր են՝ հարյուրավոր կիլոմետրերով միմյանցից հեռու. մեկը գտնվում է Արաքսի մոտ, մյուսը՝ Սպահանի տարածքում:

Չգիտի, որ Նախիջևանը և Նոր Նախիջևանը միմյանցից հարյուրավոր կիլոմետրերով հեռու տարբեր բնակավայրեր են. Նախիջևանը պարզ է, իսկ Նոր Նախիջևանը Դոնի-Ռոստովի ներկայիս Պրոլետարսկի շրջանն է: Եվ մեր մշակութային ժառանգությունը աչքի լույսի պես պահպանում են թե իրանցիները, թե ռուսները:

Ես այս ելույթին ուշադրություն չէի դարձնի, ինչպես իշխանական պատգամավորների ամենօրյա ապուշություններին: Բայց խնդիրն այն է, որ իր անհեթեթ ելույթով աղջնակը ջուր է լցնում ադրբեջանցիների ջրաղացին. պատկերացնում եմ, թե նրանք՝ լսելով աղջնակին, ինչպես են ծիծաղել:

Այսպես է լինում, երբ ադրբեջանասերները ՛՛հակաադրբեջանական՛՛ ակցիա են իրականացնում:

Ինձ այլ հարցեր են մտահոգում՝ այս թերուսը ինչպե՞ս է ավարտել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի մագիստրատուրան:

Ինչպե՞ս է պատմական գիտությունների թեկնածուի գիտական թեզ պաշտպանել:

Այսպիսի ՛՛գիտելիքներով՛՛ ինչպե՞ս է դասավանդում ԵՊՀ պատմության ֆակուլտետում:

Այսպե՛ս տխմար, բայց ցինիկ կերպով են երեք տարի կառավարել Հայաստանը, իսկ հիմա իրենց կործանած պետության ավերակների վրա պետականապաշտություն են խաղում:

Տասնյակ հազարավոր զոհվածներ, հաշմվածներ, գերիներ, տարածքների կորուստ… Ի՞նչ է եղել որ…