Տիգրան Ավինյանը երեք գերիների վերադարձի համար շնորհակալ է ոչ թե Ռուսաստանին, այլ միջազգային հանրության ճնշումներին

69


Այսօր 3 հայ ռազմագերիներ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար Մուրադովի ուղեկցությամբ վերադարձել են Հայաստան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Արցախի ԱԻ նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Բորիս Ավագյանը։

«Երեք ռազմագերիները Հայաստան են վերադառնում բացառապես Ռուսաստանի կառավարության, ՌԴ ՊՆ-ի և անձամբ գեներալ Մուրադովի ջանքերով»,- ասել է Ավագյանը։

Գերիների վերադարձից հետո արդեն հաստատված փաստին արագորեն անդրադարձել է փոխվարչապետի պաշտոնակատար Ավինյանի գրասենյակը՝ շտապելով հայ ռազմագերիների վերադարձի ապահովման մեջ Ռուսաստանի ջանքերը «տարածել» նաև ԵԱՀԿ համանախագահող մյուս պետությունների ու միջազգային հանրության ճնշումների վրա։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերիների»,- «Արմենպրես»-ին ասել են Ավինյանի գրասենյակից:

Կարդալ՝ https://antifake.am/am/news/11602