Ուժի մեջ է մնում Թրամփի ֆեյսբուքյան հաշվի արգելափակումը

111

Facebook-ի դիտորդ խորհուրդը որոշում է կայացրել, որ Facebook և Instagram սոցիալական ցանցերում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվների արգելափակումը պետք է ուժի մեջ մնա, բայց նշել է, որ սոցիալական ցանցի կանոնները թույլ չեն տալիս դա անվերջ դարձնել: Չորեքշաբթի խորհրդի համապատասխան որոշումը հրապարակվել է խորհրդի կայքում:

«Խորհուրդը պնդում է, որ Facebook-ը վերանայի այդ հարցը` որոշելու և հիմնավորելու համամասնական պատասխան, որը համահունչ է պլատֆորմի այլ օգտատերերի նկատմամբ գործող կանոններին», ասված է որոշման մեջ: