Խոտը ոչ հանձնել ես, ոչ էլ թանկացրել․Վահե Գրիգորյան

54

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայրենասեր մարդը ատում է քեզ, որովհետև դու դավաճանեցիր Հայրենիքը ու հանձնեցիր այն,

Պետականամետ մարդը ատում է քեզ, որովհետև քանդեցիր բոլոր պետական ինստիտուտները, անվանարկեցիր ու հեղինակազրկեցիր ամենը,

Ազգային մարդը ատում է քեզ, որովհետև ամբողջությամբ հակազգային ես, պիղծ ու այլասերվածության ջատագով,

Անգամ ստամոքսով մտածողն է ատում քեզ, որովհետև թանկացումներից բողոքելով եկար, բայց գալով մի քանի անգամ ավելի թանկացրեցիր,

Զինվորն էլ է ատում քեզ, որովհետև հաղթական բանակին տարար պայմանավորված պարտության, վերջում էլ ամենը իրենց վրա բարդեցիր,

Ու ատում է քեզ նաև իսկական գեներալը, որովհետև Նրանք լեռնային առյուծներ են, իսկ քո գեներալները գրասենյակային առնետներ են…

Առհասարակ քեզ սիրել կարող է միայն նախիրը, որովհետև խոտը ոչ հանձնել ես, ոչ էլ թանկացրել:

Ու հետևաբար… և ուրեմն…և’ այդ մեկ դավաճանը դու ես, և’ այդ մեկ կապիտուլյանտը դու ես, և’ այդ մեկ մարդասպանը դու ես, և’ այդ մեկ թալանչին դու ես, և’ այդ մեկ ոչնչությունը դու ես, այ փնթի դավաճան: