Ադրբեջանցի ակտիվիստի դիակը գտել են Ստամբուլում՝ ծովի մեջ․ նա Հեյդար Ալիևի արձանի վրա գրություններ է թողել

56

Հեյդար Ալիևի հուշարձանի վրա Qul bayramınız mübarək! (Շնորհավոր ստրուկների տոնը) и Fu*k the system քաղաքական կարգախոսներ գրելու համար դատապարտված երիտասարդ ադրբեջանցի ակտիվիստ Բայրամ Մամեդովին մահացած են գտել Ստամբուլում: Այս մասին այսօր սոցցանցերում հայտնել են ակտիվիստի հարազատները: Նրանցից մեկը՝ Էլգիզ Գահրամանը, Turan գործակալությանն ասել է.

«Երկու օր է, ինչ Բայրամից լուր չկա: Մայիսի 4-ին ոստիկանությունն ինձ տեղեկացրեց, որ երկու օր առաջ ծովում դի են հայտնաբերել: Ոստիկանությունը դեռ չի հայտնել մահվան պատճառի մասին և քննարկում է մի քանի վարկածներ՝ ինքնասպանություն, դժբախտ պատահար և սպանության փորձ: Ինձ ցույց տվեցին մահացածի լուսանկարը, նրա ինքնությունը հաստատվեց: Այսօր ես կմտնեմ դիահերձարան և նորից կնայեմ ՝ համոզվելու համար, չնայած լուսանկարը հստակ ցույց է տալիս, որ դա Բայրամն է, ես կասկած չունեմ»,- ասել է Էլգիզ Գահրամանը:

Հանգուցյալի մեկ այլ ընկեր`Ուլվի Հասանլին, նույնպես հայտնել է Բայրամ Մամեդովի մահվան մասին: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ Մամեդովի անհետանալուց հետո ընկերները դիմել են ոստիկանություն: Դրանից առաջ երեկոյան ոստիկանությունը հայտարարել էր դիակի հայտնաբերման մասին: «Ընկերները փորձում են հասկանալ, թե ինչ է պատահել: Հուսով ենք, որ քննությունը կկարգավորի դա: Այս հարցով փաստաբան է վարձվել»,– նշել է նա։

Հիշեցնենք, որ Բայրամ Մամեդովը և Գիյաս Իբրահիմովը լայնորեն հայտնի դարձան այն բանից հետո, երբ 2016 թվականի մայիսի 9-ին քաղաքական կարգախոսներ գրեցին Բաքվում գտնվող՝ Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին: Մի քանի օր անց նրանք ձերբակալվեցին և դատապարտվեցին, բայց՝ թմրանյութերի վաճառքի մեղադրանքով: Նույն տարվա հոկտեմբերի 25-ին նրանք մեղավոր ճանաչվեցին և ուղարկվեցին բանտ: 2019-ի մարտին նրանց ներում էր շնորհվել: Դրանից հետո Մամեդովը տեղափոխվել էր Ստամբուլ։ և ուղարկվեցին բանտ: 2019-ի մարտին նրանց ներում էր շնորհվել: Դրանից հետո Մամեդովը տեղափոխվել էր Ստամբուլ։

Նյութի աղբյուրը` Yelaket.am