Պլեբեյների ժամանակը

148

Արմեն Մանվելյան պ․գ․թ․ – հոդվածը առաջին անգամ հրատարակվել է 2020-ի հունիսին ԱԶԳ շաբաթաթերթում։

Պլեբեյները հիմ Հռոմի ցածր խավի ներկայացուցիչներն էին, որոնք, ըստ հռոմեացի պատմինչների արհեստագործներ ու առևտրականներ էին, բայց ոչ հողագործներ, հող ունենալու և մշակելու իրավունքը տրված էր միայն պատրիկներին։ Վերջիններս համարվում էին ազնվականներ, քանի որ սերվում էին տոհմերից, այսինքն գիտեին իրենց նախնիներին և նրանց պատմությունը։ 

Սակայն, կարևոր տարբերությունը հռոմեական այս խավերի միջև այն էր, որ պատրիկները քաղաքականությամբ զբաղվելու իրավունք ունեին, իսկ պլեյբեները, որոնք չունեին տոհմական ու ժառանգական հիշողություն՝ ոչ։ Ու սա թերևս ամենակարևորն էր, չէր կարելի իշխանությունը և առավել ևս քաղաքականությամբ զբաղվելու իրավունքը վստահել մեկին, որը չունի ժառանգական հիշողություն ու իրեն չի կապոմ այն հող ու ջրին, որի վրա ապրում էր։

Ժամանակի ընթացքում սակայն պլեբեյները սկսեցին պայքարել իրանց իրավունքների համար, իսկ քանի որ Հռումի կայսրները կարիք ունեին մեծ թվով քաղաքացիների աջակցության, նրանք սկսեցին օգնել պլեբեյներին պատրիկների դեմ պայքարում՝ հավասար իրավունք ունենալու համար։ Հենց պելբեյներին գոհացնելու համար էր Հռոմի կենտրոնում Վեսպասիանոս կայսեր հրամանով կառուցվեց հայտնի Կոլիզեյը (ք․h․70-80թթ), որը պետք է բավարարեր ամբոխի հաճույքը գլադիատորական մարտեր կազմակերպելու միջոցով։

Հայերենով երբեմն հնչող «հաց և տեսարաններ» արտահայտությունը առաջին անգամ օգտագործվեց ևս Հռոմում հայտնի կատակերգու Յուվենալոսի հայտնի պոեմներից մեկում, ինչը լատիներեն բառացի հնչում է panem et circenses և կարելի է թարգմանել նաև որպես «հաց և կրկես» ձևով, ինչը կարծում եմ ավելի իրական է պատկերացում տալիս այն ամենի մասին ինչը հարկավոր էր պլեբեյին։

«Հաց և կրկես», այսինքն բավարար է պլեբեյին ապահովել հացով և զավեշտալի տեսարաններով և նա գոհ կլինի պատրաստ աջակցել նրան, որ իրենց այդ ամենը կխոստանա։ Պլեբեյը գաղափարից զուրկ անձ է, որին կարելի է վերագրել նաև հայկական հայտնի արտահայտությունը՝ «որտեղ հաց այնտեղ կաց» ձևակերպումը, հենց այսպես են մտածում մեր շատ հայրենակիցներ, ովքեր ՀՀ-ից հեռանում են հենց այս «գաղափարաբանությամբ»։

Ու տեղավորվելով հացով ու տեսարաններով ավելի «ապահով» վայրերում, հեռվից հեռու խորհուրդներ են տալիս թե ինչպես ապրել պլեբեյի կյանքով և ինչ տեսարաններ դիտել։ Պլեբեյիզմի այս տեսակը բավականին շատ է աշխարհի տարբեր երկրներում, սակայն Հայաստանի համար այն վտանգավոր է, քանի որ պլեբեյը անպատասխանատու է և կտրված լինելով իր հողից և Հայրենիքի զգացողությունից պատասխանատվություն չի կրում ու ամեն ինչի համար մեղադրում ուրիշներին, այդ թվում իր «չարքաշ» ու անփառունակ կյանքի համար։

Այսինքն, պլեբեյը ոչ միայն գաղափարից այն նաև Հայրենիքից ու առավել ևս պետություն հասկացողությունից զուրկ անձ է, որին ոչ միայն այդ ամենը չի հետաքրքրում այլև պատրաստ է այդ ամենը վտանգի տակ դնել «հաց և տեսարաններ» հայտնի իրականությանն առնչվելու համար։ Որովհետև նա ապրում և գոյատևում է այդ «բավարարվածությամբ», այլ բան նրան չի հետաքրքրում, հայրենիքի գաղափարը նրա համար սին է և սուտ, եթե այն չի ապահովում իր անձին հացով և զվարճանքներով, հենց այդ փաստով է նաև բացատրվում այդքան մեծ արտագաղթը Հայաստանից ու իրականության մեջ դա ուղակի կապ սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ այդքան էլ չունի։

Ի տարբերություն պատրիկների, որոնք հողատեր էին և կրում էին ռազմական գործի պատասխանատվությունը, այդ հողատարածքները պաշտպանելու և ընդլայնելու համար, պլեյբեյները զինվորական գործը իրենց վրա էին վերցնում միայն փողի համար, այսինքն նրանք ընդամենը վարձկաններ էին, որոնք կռվում էին փողի համար, այլ ոչ հայրենիքի պաշտպանության։ Ի դեպ միջնադարյան Հայաստանում ևս ռազմական գործի ողջ պատասխանատվությունը կրում էին ազնվականները, օրինակ Կիլիկյան Հայաստանում ռազմական ծառայությունը ազնվականների համար պարտադիր էր, այն դեպքում, երբ մյուսները այն իրականացնում էին որոշակի վարձի դիմաց։

Ինչևէ, պատրիկների ու պլեբեյների այս պայքարը սկսված դեռ հին Հռոմից իր մեջ լիարժեքորեն արտահայտում էր հանուն պետության և հանուն ամբոխի համար մղվող մրցակցությունը։ Եվ երբ այս պայքարում հաղթանակեց պլեբեյը՝ ամբոխը, ապա սկսվեց պետական համակարգի քայքայման սկիզբը՝ ազնվությանն ու արժանապատվության վրա հիմնված գաղափարախոսությանը եկավ փոխարինելու ամբոխին հաճոյանալու մարմանջը, ընդամենը «հացի և կրկեսի» ապահովման հարցը։

Հիշում եք «մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք» հայտնի արտահայտությունը, արված ժամանակին Վազգեն Սարգսյանի կողմից, փորձ էր հակադրվելու հայտնի «հաց և կրկես» հռոմեական արտահայտության։ Այսինքն փորձելու ստեղծել պետական մի համակարգ, որտեղ կկարեվորվի գաղափարականը այլ ոչ նյութական, որտեղ մարդիկ կմարտնչեն իրենց Հայրենիքի համար և կստեղծեն հզոր պետություն ելնելով սեփական արժանապատվությունից ու իրենց նախնիների արժեքները պահպանելու ձգտումից։

Սակայն, ժամանակը ցույց տվեց հակառակը, մենք ոչ միայն կրկեսի վերածվելու հայրենիք ունենք, մենք նաև այն «որբի գլուխն ենք», որը ով պատահի կխուզի։ Անգաղափար ու տգետ հասարակությունը վտանգ է ցանկացած պետականության համար, քանի որ ի վերջո, «վերածվում ենք որբի գլխի, որն ով կուզենա կխուզի»։

Ու եկենք անկեղծ լինենք, որ լավ էլ խուզեցին ու եթե այլ երկրներում այդ խուզողները մեծ տերություններն էին, օրինակ Վրաստանում հայտնի վարդերի հեղափոխությունը կատարվեց ԱՄՆ անմիջական աջակցության պայմաններում, ապա ՀՀ-ի դեպքում այդ դերում հանդես եկավ միջազգային մի հիմնադրամ, որն ոչ միայն կրկեսի վերածեց մի ամբողջ պետության զավթելով նրա կառավարման համակարգը այլև մի ամբողջ ժողովուրդի, որին ստիպեց փողոց դուրս գալ ու իշխանության բերել այն մարդկանց որոնց այլ կենտրոններից նշանակել էին։

Հայաստանից «փորձը» այս առումով բացառիկ է, քանի որ պետությունը փաստացի գտնվում է տարիներով ՀՀ-ում ստեղծված ազդեցության գործակալական ցանցի փաստացի կառավարման ներքո, ինչը լրջագույն սպառնալիք է նրա ապագային։

Ժամանակը ցույց տվեց, որ գաղափարազուրկ պլեբեյը, որը իր շահեից ավելի ոչինչ չի ճանաչում, միավորվում է այն անձի շուրջ, որը լավագույնս է արտահայտում իր ցանկությունները, ու թքած թե այդ ամենը՝ ամբոխավարությունը իրական սպառնալիք է պետության համար։ Իսկ անձի շուրջ միավորվող զանգվածը, զուրկ ազգային գաղափարախոսությունից, վերածվում է հոտի, որի ցանկությունն է իր հոտային-բնազդային իղձերի իրականացումը։

Հոտի վերածված ժողովուրդները կատարում են այն ամենը ինչ նրանց պարտադրվում է և դա որպես կանոն հակասում է նույնիսկ նրանց հեռահար շահերին, քանի որ պետության թուլացումը հարված է բոլորին, այդ թվում և պլեբսին։ Սակայն հեռահար-ռազմավարական մտածելակերպը հատուկ չէ նրանց, այլ կարևոր է այսրրոպեական շահի ու ցանկությունների իրականացումը, իսկ թե ինչ կլինի հետո թքած ունենա։

20-21րդ դարերում շատ պետություններ են այս երևույթի արդյունքում կործանվել, հիշենք մուսոլինյան Իտալիային կամ ասադյան Սիրիային, որոնք կործանվեցին նույն այդ երևույթի արդյունքում։ Սակայն, թվում էր թե մենք չենք կարող թույլ տալ նման շռայլություն ու պետությունը հարվածի տակ դնել, բայց ժամանակը ցույց տվեց, որ վերջին 30 տարվա անկախության ընթացքում՝ կրթական ու մշակութային համակարգերի քայքայման արդյունքում, առաջացել է պլեբեյների հայկական տեսակը, որը չունենալով պետական մտածելակերպ, այն փոխարինում են իր նեղ անձական շահերով եւ վտանգում են պետության գոյությունը նույնիսկ չհասկանալով թե իրականում ինչ են անում։