Նիկոլ Փաշինյանը երեկ ապացուցեց, որ Թագուհի Թովմասյանի և Աննա Գրիգորյանի դեմ իրականացվող արշավը կատարվում է անձամբ իր հրահանգով․ «Ժողովուրդ»

46

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում իր ելույթով ապացուցեց, որ Աժ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանի և Աննա Գրիգորյանի դեմ մի քանի օր իրականացվող արշավը կատարվում է անձամբ նրա հրահանգով: Նկատենք, որ արդեն մի քանի օր է արդեն, ինչ տարբեր կայքեր, ֆեյք կայքեր ու ֆեյքեր այս պատգամավորների նկատմամբ իսկական արշավ են սկսել՝ ընդհուպ մինչև անձնական, ընտանեկան կարմիր գծերը հատելով։

Նիկոլ Փաշինյանը, որ հրապարակավ դժգոհում էր, թե ինչ-որ մարդիկ թիրախավորել են իր կնոջը, անձամբ հրահանգել է կին պատգամավորներին վարկաբեկել՝ ոչնչի առջև չկանգնելով։ Թերևս իշխող թիմին և հենց վարչապետին անհանգստացնում է անկախ պատգամավորների շարունակ աճող վարկանիշը, և տարբեր ասեկոսեների միջոցով փորձ է արվում նրանց սևացնել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։