Թուրքիան կտրուկ կնվազեցնի խանութներում ապրանքների տեսականին

46

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը կարգադրել է կտրուկ կրճատել խանութներում ապրանքների տեսականին՝ որպես կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների և երկրում ընդհանուր արգելափակման մաս: Միջոցառումներն ուժի մեջ կմտնեն մայիսի 7-ից:

Սուպերմարկետների ցանցերում և առանձին հանրախանութներում թույլատրվում է վաճառել միայն հիմնական սննդամթերք, կենցաղային քիմիայի նյութեր, ընտանի կենդանիների սնունդ, մանկական սնունդ, գեղեցկության արտադրանք՝ բացառությամբ օծանելիքի և դիմահարդարման պարագաների:

Արգելքն ընդգրկում է բոլոր մյուս ապրանքները, այդ թվում`էլեկտրոնիկա, հագուստ, խաղալիքներ, գրենական պիտույքներ, սպասք, վարորդական պարագաներ և կահույք: Ալկոհոլի վաճառքը սահմանափակ կլինի:

Բոլոր խանութները բաց կլինեն առավոտյան ժամը 10:00-ից երեկոյան 17:00-ն, երկուշաբթիից շաբաթ օրերին:

Այս միջոցառումները, ինչպես բացատրում է Թուրքիայի ՆԳ նախարարությունը, ձեռնարկվել են խանութներում մարդկանց բազմությունից խուսափելու համար: