«Ադրբեջանին հատկացվող օգնությունը չի օգտագործվի Հայաստանի դեմ ագրեսիայի համար». Բլինկեն

50

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կերկարաձգի Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ փոփոխության կասեցումը, որը սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը Բաքվի և Երևանի միջև հակամարտության կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է The Hill թերթը՝ վկայակոչելով Կոնգրես ուղարկված ծանուցագիրը:

Ինչպես նշում է թերթը, 1992-ին ընդունված փոփոխությունը 2002 թվականից ի վեր ամեն տարի կասեցվել է:

Պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքերով, Ադրբեջանին հատկացվող օգնությունը «չի խաթարում և չի խախտում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցման փորձերը և չի օգտագործվի Հայաստանի դեմ ագրեսիայի համար»:

Բլինկենը շեշտել է նման միջոցառման «անհրաժեշտությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի» և «Ադրբեջանի պետական ​​սահմանների անվտանգության պահպանման» համար: