Մեկնարկել է Արցախի «Արդարություն» կուսակցության համագումարը

75

Ստեփանակերտում մեկնարկել է Արցախի «Արդարություն» կուսակցության համագումարը: Ներկա են կուսակցության բազմաթիվ համակիրներ, հայաստանյան եւ արցախյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հրավիրված հյուրեր այլ կուսակցություններից: Այդ թվում՝ համագումարին մասնակցում է Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը:

«Այս ընթացքում կուսակցության պատգամավորական խումբը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Հայաստանյան քաղաքական ուժերի հետ, որոնք նույնպես կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը մեր նորագույն պատմության մեջ դարձավ ամենաղետալի ղեկավարը, իսկ Արայիկ Հարությունյանը Արցախը հասցրեց անդունդի եզրին։ Հանդիպումների ընթացքում մենք հստակ տվել ենք մեր դիրքորոշումն առ այն, որ որ ՀՀ-ում պետք է վարչապետ դառնա այն անձը, որը բազմիցս ապացուցել է իր բանակցային բարձր հմտությունները եւ կարող է հասնել մեր հայրենիքի երկարատեւ խաղաղության եւ զարգացմանը»,- համագումարին իր հաշվետու խոսքում, ներկայացնելով երկրում առկա իրավիճակն, ասաց, «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը: 

Նշենք, որ համագումարի կապակցությամբ Արցախի «Արդարություն» կուսակցությանն ուղերձ է հղել «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր Հայկ Բաբուխանյանը: