ՀԱՀ-ում ուղղաթիռի կործանման հետեւանքով 2 մարդ է զոհվել

90

Հարավաֆրիկյան Հանրապետությունում ուղղաթիռի կործանման հետեւանքով 2 մարդ է զոհվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ ուղղաթիռն ընկել է Ումգենի գետը:

Դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու քննիչները:

Տեղական TimesLive թերթի հաղորդմամբ՝ զոհվել են օդաչուն եւ երկրորդ օդաչուն: Ենթադրաբար, պատճառը ուղղաթիռի բախումն էր թռչնի հետ: