«Թուրքիան փորձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներքաշել ապօրինի գործողությունների մեջ». Կիպրոսի նախագահ

77

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը գտնում է, որ ապրիլի 27-29-ը կայացած Կիպրոսի կարգավորման գագաթաժողովում Թուրքիան, թուրք-կիպրոսցի ղեկավարության հետ միասին, փորձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ներքաշել ապօրինի գործողությունների մեջ:

Նա այդպես է նկարագրել կիրակի օրը Զատկի հետ կապված հեռուստատեսային ուղերձում Կիպրոսի թուրքերի կողմից Անկարայի աջակցությամբ առաջադրված պահանջը ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունը ճանաչելու համար՝ որպես կիպրական համայնքների միջև բաժանված կղզու հարցը լուծելու համար բանակցությունների վերսկսման պայման։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։