Իրանի քիմիական գործարանում պայթյուն է որոտացել

66

Կիրակի խոշոր հրդեհ եւ պայթյուններ են տեղի ունեցել Իրանի Կում քաղաքում գտնվող քիմիական գործարանում, հայտնել է նահանգի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Համիդ Քուրեյմին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ուժգին հրդեհը բռնկվել է «Մոլդան» ընկերության քիմիական գործարանի արտադրական գոտում տեղական ժամանակով 06:02-ին»,-հայտարարել է Քուրեյմին: Հրդեհն ուղեկցվել է մի քանի պայթյունով եւ արագորեն տարածվել. դեպքի վայր է ժամանել 150 հրշեջ եւ 20 մեքենա: Գործարանի մի մասը տարհանվել է: Ինչպես պնդում է Քուրեյմին, կրակի սրընթաց տարածման պատճառով վնասվել է երկու հրշեջ մեքենա: Տուժել է նաեւ երկու հրշեջ: «Կրակը մարվել է, մենք թույլ չենք տվել, որ այն տարածվի մյուս պահեստներում, հակառակ դեպքում մենք կգրանցեինք ավելի մասշտաբային հրդեհ արտադրական գոտում»,ընդգծել է նա: