Բայդենը շնորհավորեց ուղղափառ քրիստոնյաներին Զատկի տոնի կապակցությամբ

140

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին Զատկի տոնի կապակցությամբ:

«Մենք [ԱՄՆ նախագահը և առաջին տիկին Ջիլ Բայդենը] մաղթում ենք Սուրբ Զատկի տոն աշխարհի ուղղափառ քրիստոնյաներին, որոնք նշում են Քրիստոսի Հարությունը և լույսի հաղթանակը խավարի նկատմամբ», ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Ոչ ոք չպետք է հետապնդվի իր կրոնական պատկանելության պատճառով: ԱՄՆ-ը կշարունակի աշխատանք տանել՝ պաշտպանելու դավանանքի ազատությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ ամբողջ աշխարհում», ասել է Բայդենը: