Բայդենը հայտարարություն է արել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

96

Լրագրողների հետապնդումները և վատ վերաբերմունքը շարունակում են աճել, և այդ հարձակումները սպառնում են աշխարհի ժողովրդավարական երկրներին: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրավոր հայտարարության մեջ, որը երկուշաբթի օրը հրապարակել է Սպիտակ տունը ՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ:

«Լրագրողների, հատկապես կանանց և էթնիկ փոքրամասնությունների հանդեպ կոշտ վերաբերմունքը և հետապնդումների մասշտաբը շարունակում է աճել ինտերնետում: Ավտորիտար կառավարիչները ձգտում են խաթարել ազատ մամուլը, մանիպուլյացիայի ենթարկել ճշմարտությունը կամ տարածել ապատեղեկատվություն:․․․ Այս հարձակումները ոչ այլ ինչ են, քան սպառնալիք աշխարհի ժողովրդավարություններին», շեշտել է ամերիկացի առաջնորդը՝ հավելելով, որ լրագրողները «անհրաժեշտ են, որպեսզի ժողովրդավարությունը գործի»:

«Այսօր ՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը, մենք նշում ենք ամբողջ աշխարհում լրագրողների քաջությունը: Մենք գիտակցում ենք, որ ազատ մամուլը կարևոր է ծաղկուն, կայուն և ազատ հասարակությունների կառուցման գործում: Եվ մենք պարտավոր ենք պաշտպանել ու խթանել ազատ, անկախ և բազմազան լրատվամիջոցներին ամբողջ աշխարհում», ասել է նախագահը:

Նա կոչ է արել «պայքարել ազատ և անկախ լրատվամիջոցների սպառնալիքների դեմ, ներառյալ ֆիզիկական սպառնալիքները և կամայական կալանքը»: