Իրական հավատացյալների ընտանիքներում բռնություն լինել չի կարող (տեսանյութ) esse.am

50

Պսակը ողջախոհության խորհուրդ ունի՝ ամուսնությունը պետք է կշռադատված լինի։

Պողոս առաքյալը պսակադրությունը համեմատել է Քրիստոսի և եկեղեցու փոխհարաբերությունների հետ։ Այսպիսի փոխհարաբերություններում չի կարող լինել ստրկատիրական կարգ, ինչպեսոր շատերը թյուրիմացաբար մեկնաբանում են հնազանդ լինելու կնոջ տրված խոստումը։

Ընտանիքում պետք է թևածի սերն ու փոխադարձ հոգատարությունը, նվիրվածությունը։ Պսակադրությունը չպետք է լինի այնպիսին, երբ մեկ ամսվա սիրահարները ամուսնանում են և ես երկու ամիս անց ամուսնալուծվում, բերելով տարբեր պատճառաբանություններ։ Ամուսնալուծությունից խուսափելու համար, ամուսնության որոշում կայացնելիս ողջախոհություն է պետք դրսևորել։

Այսօր ամուսնության գրանցում թույլատրելի է 18 տարեկանից, սակայն ըստ Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի, այս շեմը վերանայման կարիք ունի և քահանան մեկնաբանում է, թե ինչու։

Եկեղեցին երբեք չի խրախուսում ամուսնալուծությունը, սակայն կան դեպքեր, երբ ամուսինների բաժանությունը արտոնվում է։

Առաջինը, երբ զույգը չի կարող սերունդ թողնել

Երկրորդը ամուսնական անհավատարմությունն է

Երրորդը ամուսիններից մեկի 7 տարի անհետ կորած լինելն է

Ցավոք Հայաստանը բացառություն չէ և մենք նույնպես ունենք ընտանեկան բռնության դեպքեր, որը չի տեղավորվում ընտանիք հասկացության շրջանակներում։ Նման դեպքերը քննելի են՝ հասկանալու համար  պատճառը։ Միևնույն ժամանակ, որևէ  պատճառաբանությամբ եկեղեցին բռնությունը չի արդարացնում։