Սպիտակ տանը նշել են Պուտինի եւ Բայդենի հնարավոր հանդիպման ենթադրվող թեմաները

142

Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի մասնակցությամբ չի հաստատվել, սակայն առաջիկա հանդիպման օրակարգը կարող է ներառել հարցեր Ալեքսեյ Նավալնիի շուրջ իրավիճակն ու Ուկրաինայի հետ սահմանի մերձակայքում ռուսական զորքերի ներկայությունը, ուրբաթ լրագրողների հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ներկայում գագաթնաժողովի հնարավոր ժամկետների մասին ես ինչ-որ նոր տեղեկատվություն կամ չունեմ հաստատում, որ այն կկայանա»,-ասել է Փսակին՝ հավելելով, որ միայն երկու երկրների առաջնորդների հանդիպումը հաստատվելուց հետո դրա օրակարգի մանրամասները կորոշվեն: Միեւնույն ժամանակ, հավելել է Փսակին, Վաշինգտոնը շարունակում է մտահոգվել, այդ թվում՝ «Ալեքսեյ Նավալնիի ճակատագրի եւ Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի ներկայությունը մեծացնելու վերաբերյալ»:

Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել էր, որ Բայդենն առաջարկել է Պուտինին հանդիպում բարձր մակարդակում գալիս ամռանը եվրոպական երկրներից մեկում երկկողմանի հարաբերություններում կուտակված հարցերը քննարկելու համար: Կրեմլից հայտնել էին, որ հանդիպման հնարավոր ժամկետները քննարկվում են: