Ռազմիկ Մկրտչյանը վստահեցրել է` որևէ «ռազբորկայի» մասին խոսք լինել չի կարող

109

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը Facebook–ի իր էջում մանրամասներ է հայտնել գիշերը կատարված դեպքից։

«Երեկ երեկոյան՝ աշխատանքային հանդիպումից հետո, Դավիթ Կարապետյանի հետ (Մալաթիայի թաղապետ,-խմբ.), նրա մեքենայով Նոր Նորքից վերադառնում էինք: Դավիթ Բեկ փողոցում մեքենան կանգնեցրեց մի մարդ, որը, դատելով տեսքից, լավ վիճակում չէր ու օգնության կարիք ուներ: Քաղաքացին ասաց, որ վիրավորված է և խնդրեց փրկել իր կյանքը: Բնականաբար, նրան շտապ տեղափոխեցինք մոտակա հիվանդանոց»,–գրել է թաղապետը:

📌Նրա խոսքով քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, և նրա (ինչպես նաև ըստ մամուլի՝ մյուս վիրավորների) առողջությունը շուտ կվերականգնվի:

Մկրտչյանը հորդորում է քաղաքացիական պարտքի և մարդկային բնական վերաբերմունքի դրսևորումը չտեղափոխել ենթադրությունների, առավել ևս շահարկումների տիրույթ:

@ArmeniaSputnik