Մամուլն այսօր

74

Մամուլն այսօր՝

📜«Հրապարակ» օրաթերթը ներկայացնում է՝ «Սանիթեք» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի աղբահանության գործընթացից դուրս մղվելուց հետո երկար ժամանակ ոչինչ չէր նախաձեռնում և արբիտրաժային դատարան դիմեց մոտ 2 տարի անց։ Ինչո՞ւ այդքան ուշ։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Փաստ» թերթը գրում է՝ հավանական արտահերթ ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտը վերակազմավորվում է, ստեղծվում են դաշինքներ, հստակեցվում են քաղաքական ուժերի կողմնորոշումներն ու մոտեցումները: Կառավարման խորհրդատու Բաբկեն Մկրտչյանը կարծում է, որ ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվածություն դրսևորի, սթափ և առողջ պետք է լինի ու հասկանա, թե իրենց միջից որն է ամենակարող ուժն ու առաջնորդը, որը կարող է ճիշտ կառավարման տարբերակով երկիրը հանել այս անդունդից:

↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Հրապարակ» թերթը գրում է՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է ՀԱԿ-ից պոկել որոշ հեղինակավոր անձանց և ընդգրկել իշխանության ցուցակում։ Խոսք է գնում տնտեսագետ Վահագն Խաչատրյանի, բժիշկ Վահան Վարդապետյանի մասին, որն Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Փաստ» թերթը գրում է՝ Այս տարվա ապրիլի 29-ի կառավարության նիստին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ կորոնավիրուսային պատվաստանյութերը հասանելի են, ստեղծված են բոլոր ենթակառուցվածքները, որ քաղաքացիները հեշտությամբ պատվաստվեն: Նիկոլ Փաշինյանն էլ նկատել է, որ պատվաստումների դեմ, ցավոք սրտի, Հայաստանում շարժումներ են սկսվել, և հասկանալի չէ, թե դրանք ինչ նպատակ ունեն: «Այս պահին Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է: Այսօր աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է բոլոր առումներով»,-ընդգծել է նա: Իսկ արդյո՞ք Հայաստանում պատվաստումների դեմ շարժումները նոր են սկսվել: Փաշինյանը, ինչպես միշտ, հիշողության կորուստներ է ունենում: Իսկ ավելի ստույգ՝ նրան այդպես է պետք:
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Փաստ»-ը գրում է՝ Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները գլոբալ առումով հետևանքն են երեք տարվա դատարկ, անբովանդակ ֆեյսբուքյան լայվերի։ Մեր երկրի բոլոր դժբախտությունների սկզբնաղբյուրը նաև այդ լայվերն էին։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«168 ժամը» ներկայացնում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հոդվածը․ «Մեր երկիրը թակարդում է, համոզված եմ՝ կա ելք․ երկիրը կարիք ունի «ուժով հաշտեցնողի», որը պրոֆեսիոնալ թիմով ու լայն հանրային կոնսոլիդացիայի միջոցով կհանի երկիրը թակարդից»։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜Մայիսի 4-ին մեկնարկող Ազգային ժողովի հերթական նստաշրջանի ընթացքում նախատեսվում է երկրորդ ընթերցմամբ քննարկել «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Չնայած իշխող «Իմ քայլը» խմբակցությունը կարողացավ արագորեն այն անցկացնել առանց խնդիրների, սակայն փոփոխությունները մտահոգություն են առաջացնում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրենսգրքին անդրադարձել է նաև մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Բանն այն է, որ հատկապես մտահոգիչ են այն դրույթները, որոնք կապ ունեն զանգվածային լրատվամիջոցների հետ։
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ

📜«Ժողովուրդ»-ը գրում է՝ պպրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը ներկայացվել է ուշացումով․ ով է մեղավոր
↪️Ավելի մանրամասն՝ այստեղ