Հայկական կողմին են փոխանցել եւս մեկ հայ զինծառայողի աճյուն․ Արցախի ԱԻՊԾ

101

Արցախի հյուսիսային ուղղությունից`«Արեգասար» կոչվող տեղանքից այսօր ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել` նախնական տվյալներով եւս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ը։

Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել կամ ադրբեջանական կողմից փոխանցվել է ընդհանուր 1552 աճյուն։