Իրաքի խորհրդարանի պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդ

77

Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակության անդամները մայիսի 1-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նրանք ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացան 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին: 

Աղբյուր` Փաստինֆո