Բլինկենը Կիևում կանդրադառնա Ուկրաինային զենքի մատակարարման խնդիրներին

85

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մայիսի 5-6-ը Կիև կատարվելիք այցի ընթացքում կանդրադառնա Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարմանը: Այդ մասին հայտարարել է Եվրոպական և Եվրասիայի հարցերով Պետդեպարտամենտի ղեկավարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը Բլինկենի ուղևորության վերաբերյալ ճեպազրույցում:

«Ինչ վերաբերում է անվտանգության ոլորտում օժանդակությանը, մենք Ուկրաինային տրամադրում ենք ինչպես մահացու, այնպես էլ ոչ մահացու նշանակալի օգնություն։ Վստահ եմ, որ մեր զրույցի ընթացքում թեման կբարձրացվի: Դա մեր դեսպանատան և նրանց կանոնավոր փոխգործակցության մի մասն է, ովքեր պարբերաբար կապի մեջ են Ուկրաինայի պաշտոնատար անձանց հետ»:

: