«Արա, բայց դուք ի՜նչ վախկոտ եք»․ Արմեն Աշոտյան

123

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արա, բայց դուք ի՜նչ վախկոտ եք։

Պարզ է, չէ՞, որ հեռարձակման հաճախականությունները «Արմնյուզ» ՀԸ-ից նույն որակով են տրվել և՛ հեռուստաաշտարակին (հանրային մուլտիպլեքս) և՛ կաբելային հեռուստաընկերություններին, սակայն հեռուստաաշտարակից հեռարձակումը եղել է որակական զգալի տարբերությամբ՝ հեռուստադիտողները տեխնիկական խնդիրներով են դիտել հեռարձակվող հարցազրույցը՝  ի տարբերություն կաբելային հեռուստաընկերություններով բարձր որակով այն դիտողների:

Ի դեպ, սոցիալական ցանցերում ևս լավ որակով է եղել հարցազրույցի ցուցադրությունը:

Թե ում վախերի պատճառով և ում հանձնարարությամբ է պետական հեռարձակողը Սերժ Սարգսյանի հարցազրույցը նման որակով հասցրել հետուստադիտողին, կարող եք ենթադրել»: