ԱՄՆ սենատորները Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացրել մարդու իրավունքների ոտնահարման համար

236

ԱՄՆ դեմոկրատ սենատորները ներկայացրել են մի 19 էջանոց օրինագիծ, որը կարող է պատժամիջոցների ենթարկել Թուրքիային, եթե վերջինս խախտում է մարդու իրավունքները: Այս մասին հայտնում է նախաձեռնության հեղինակներից մեկի՝ Էդվարդ Մարկիի մամուլի ծառայությունը:

Նախաձեռնությունը հանձնարարում է ԱՄՆ պետքարտուղարին օգնություն տրամադրել Թուրքիայում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք ջանքեր են թափում հանրապետությունում քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ:

Սենատորները Անկարային կոչ են անում «քայլեր ձեռնարկել լրագրողների համար վտանգավոր մթնոլորտը էապես բարելավելու» և «դադարեցնելու համացանցում ազատ խոսքի շարունակական ճնշումը։