Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու հարցը Հանրապետականը չի քննարկել. Արմեն Աշոտյան

100

Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու հարցը Հանրապետականը չի քննարկել: Այս մասին ՀՀԿ Գործադիր Մարմնի նիստից հետո հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նրա արձանագրմամբ` Ռոբերտ Քոչարյանի շուրջ ձևավորված դաշինքը ընդդիմադիր ուժերի այն համակցություններից է, որը նույնպես ձեռնոց է նետում կապիտուլյանտ իշխանություններին:

«Այստեղ կառուցվածքային լուծումները, կարծում եմ, երկրորդական են, քանի որ բոլորս գլխավորում ենք և գերադասում ենք պայքարել ընդհանուր նպատակի համար:

Հանրապետական կուսակցության այս դժվար որոշման հիմքում, ընկած է մեկ գերնպատակ` վարչապետի աթոռի հետ սերտաճած մարդուն պոկել այդ աթոռից և գահընկեց անել, որովհետև մենք կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում գալիք ընտրությունները պետք է լինեն ոչ միայն մտահոգությունների ընտրություններ:Մենք նմանատիպ ընտրությունների միջով անցել ենք 2018 թվականին, երբ Հանրապետականը ընդդիմություն էր, եւ այլ ընդդիմություն Հայաստանում այն ժամանակ պարզապես չկար: 2018 թվականին մենք ասում էինք, եթե մտահոգ են, ապա… Այսիքն, 2018 մենք մեր մտահոգությունները ներկայացրել ենք հանրությանը: Եվ ես վստահ եմ, որ հանրությունը ճիշտ որոշում էր կայացրել, ինչը ապականվեց այս դավադիր կապիտուլյանտի միահեծան որոշմամբ` չթողնելով Հանրապետականին խորհրդարան: 2021-ի ընտրությունները ոչ միայն մտահոգությունների և վախերի, այլ նաև պետք է լինեն հույսի ընտրություններ»,- շեշտել է ՀՀԿ փոխնախագահ:

Աշոտյանը նաև նշեց, որ իրենք որպես հաղթանակ ընկալելու են այս իշխանություններին գահընկեց անելը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ՀՀԿ-ն հայտարարել է, որ մասնակցելու է արտահերթ ընտրություններին` «Հայրենիք» կուսակցության հետ քաղաքական դաշինք կազմելով:

Աղբյուր` Փաստինֆո