Մերձավոր Արևելք կմեկնի ԱՄՆ բարձր մակարդակի պատվիրակություն

77

Հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգները անվտանգության խնդիրների քննարկման համար Մերձավոր Արևելք կուղարկի բարձր մակարդակի միջգերատեսչական պատվիրակություն: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:

«Կարող եմ հաստատել, որ բարձր մակարդակի միջգերատեսչական պատվիրակությունը կայցելի [տարածաշրջան] առաջիկա շաբաթվա ընթացքում՝ քննարկելու ԱՄՆ ազգային անվտանգությանն առնչվող մի շարք կարևոր հարցեր և մեր շարունակական ջանքերը՝ ուղղված Մերձավոր Արևելքում դեէսկալացիային», ասել է արտգործնախարարության ներկայացուցիչը: Նա չի հստակեցրել պատվիրակության կազմը և ուղևորության ժամանակը:

Այս պատվիրակությունը չի կենտրոնանում որևէ մեկ խնդրի վրա, այն չի կենտրոնանում միայն Իրանի վրա, ասել է Փրայսը: