Թրամփը մեկնաբանել է իր նախկին փաստաբանի բնակարանի խուզարկությունը

95

Դոնալդ Թրամփը Fox Business հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է իր նախկին փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի բնակարանում կատարված խուզարկությունները:

«Ռուդի Ջուլիանին հայրենասեր է: Նա այնքան շատ բան է անում, նա շատ է սիրում այս երկիրը, իսկ նրանք խուզարկություն են անցկացնում նրա բնակարանում», ասել է Թրամփը:

«Դրանք երկակի ստանդարտներ են, որոնց, ինձ թվում է, ոչ ոք երբևէ չի բախվել։ Ես չգիտեմ, թե նրանք ինչ էին փնտրում, ինչ էին անում: Նրանք ասում են, որ դա կապված է լոբբիստական ​​գործունեությանն առնչվող տարբեր փաստաթղթերի հետ», շարունակել է Թրամփը: «Սա ծայրաստիճան անարդար իրավիճակ է», ասել է ԱՄՆ նախկին նախագահը: