Թուրքիայի մեծ քաղաքների բնակիչները զանգվածաբար լքում են դրանք՝ լոքդաունից խուսափելու համար

90

Ստամբուլի, Անկարայի և Թուրքիայի այլ խոշոր քաղաքների բնակիչները փորձում են լքել դրանք հինգշաբթի երեկոյան ուժի մեջ մտած լոքդաունից առաջ․ քաղաքների ելքերի մոտ լուրջ խցանումներ են առաջացել. հաղորդում է NTV-ն:

Քաղաքաբնակներն իրենց մեքենաներով զանգվածաբար գնում են դեպի Էգեյան և Միջերկրական ծովերի ափերը: Ստամբուլի օդանավակայանները շատ ծանրաբեռնված են: Հանգստավայրերի բնակիչները բողոքում են այցելուների աննախադեպ հոսքից մինչ տուրիստական սեզոնի մեկնարկը՝ վախենալով վարակի տարածումից:

Հիշեցնենք, որ երկրի նախագահի որոշմամբ ապրիլի 29-ից մինչև մայիսի 17-ը Թուրքիայում կիրառվելու է ամբողջական լոքդաուն։