Բոլորը իրենց ծրագրերի վերնագիրը պետք է դնեն «Անցյալին վերադարձ չի՞ լինելու»․ Սոֆյա Հովսեփյան

112

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ո՜ւմ տեսնում ես մի միտք են copy արել .«Անցյալին վերադարձ չի՛ լինելու»… Շարունակություն չկա , թե լավ բա ի՞նչ է լինելու: Որքա՜ն էլ ձգտեք անցյալը չի վերադառնա նույնությամբ, ցանկացած անցյալ արդեն ավարտվել է, պատմություբ է ու սա կեղծ օրակարգ է: Սա անում են նրա համար, որ մարդիկ չհարցնեն, ո՞րն է ապագան , ինչպե՞ս եք տեսնում այն: Հատկանշական է այն, որ այս մասին խոսում են բոլորը՝ անկախ նրանից, թե ե՞րբ, ո՞ր ժամանակում, ու՞ր են եղել կամ կլինեն: Բառերի կույտ է ընտրված, որոնք չվերլուծող մարդկանց համար հաճելի է, բայց էդքանով ապագա չեք սահմանի: Մնաց 1,5 ամիս «ընտրություններին» և հետաքրքիր է , թե բոլորը իրենց ծրագրերի վերնագիրը պետք է դնեն «Անցյալին վերադարձ չի՞ լինելու»: Կունենաք ազնվություն և խոսեք , թե ի՞նչ է սպասվելու ապագայում:Շատ խառն է մի խոսքով․․․