Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը դատի է տվել Արման Բաբաջանյանին

87

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ զրպարտության և վիրավորանքի համար։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԴԵՄ ԱՅՍՕՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑ՝ Սյունիքի մարզի նախկին մարզպետ, այժմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ՝ Վահե Հակոբյանի վերաբերյալ զրպարտություն համարվող տվյալները հերքել պարտավորեցնելու, վիրավորանքի համար ներողություն խնդրել և վճիռը հրապարակել պարտավորեցնելու,գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջների մասին։

Տեղեկացնենք հանրությանը, որ այսօր, Ազգային ժողովում տեղի ունեցած նիստի ժամանակ Արման Բաբաջանյանը թույլ է տվել իրեն արտահայտություններ, որոնք անշուշտ զրպարտող են և պարունակում են վիրավորանքի տարրեր »,- նշել է Ալեքսանյանը